TotalFootball.am


05.12.19 20:59

Անրի. «Նույնիսկ չգիտեմ՝ որտե՞ղ կլիներ «Արսենալը», եթե չլինեին Օբամեյանգի գոլերը»


«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆրեդրիկ Յունգբերգի աշխատանքի մասին:

«Դժվար է ինչ-որ բան արագ փոխել: Յունգբերգը «Նորվիչի» հետ խաղից առաջ ընդամենը մեկ թե երկու մարզում է անցկացրել: Նման ժամկետում գրեթե անհնար է որևէ բան փոխել: Այդ խաղում ես տեսա այն, ինչ տեսել էի նաև առաջ: Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկու գոլ խփեց, և մենք խուսափեցինք պարտությունից: Անգամ չգիտեմ՝ որտեղ կլիներ «Արսենալը» առանց նրա գոլերի:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ցույց կտա «Արսենալը» «Բրայթոնի» հետ խաղում, և ինչ կմտածի Ֆրեդին: Ըստ «Նորվիչի» հետ խաղի՝ դժվար է դատել թիմում գործերի իրական վիճակի մասին», - Անրիի խոսքերն է մեջբերել Goal-ը:

ԱՊԼ-ի 14-րդ տուրի՝ «Նորվիչ» - «Արսենալ» խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: Այսօր՝ Երևանի ժամանակով կես գիշերից հետո «Արսենալը» սեփական հարկի տակ կխաղա «Բրայթոնի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0