TotalFootball.am


05.12.19 22:59

Մակմանաման. «Բեյլը չափազանց լավն է Չինաստանի համար»


Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Մակմանամանը, որը հանդես է եկել «Լիվերպուլում», Մադրիդի «Ռեալում» ու «Մանչեսթեր Սիթիում», կարծիք է հայտնել «սերուցքայինների» հարձակվող Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված վիճակի մասին:

«Չեմ կարծում, թե Բեյլի ժամանակը «Ռեալում» ավարտվել է: Նա այնտեղ 6 տարի է անցկացրել, այնպես որ, ամեն ինչ կախված է այն բանից, թե արդյոք ցանկանո՞ւմ է նա հեռանալ: Եթե Գարեթը հեռանալու որոշում կայացնի, ես կուզեի նրան տեսնել Անգլիայի Պրեմիեր-լիգայում: Չեմ ուզում, որ Բեյլը տեղափոխվի Չինաստան, քանի որ շատ լավ ֆուտբոլիստ է: Ես շատ կցանկանայի, որ նա վերադառնար ու Անգլիայում մարդկանց ցույց տար, թե որքան լավն է», - Մակմանամանի խոսքերն է մեջբերել HorseRacing.net-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղերում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0