TotalFootball.am


06.12.19 00:35

«Բավարիան» հրաժարվել է Պոչետինոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու գաղափարից


«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետիոն չի գլխավորի «Բավարիան»: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է 47-ամյա մասնագետին հրավիրելու մտքից: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ արգենտինացին գերմաներեն չգիտի:

Գերմանիայի չեմպիոնի կազմում նաև գտել են, որ «խցանների» հետ աշխատելու ժամանակահատվածում վերջինս այդպես էլ չկարողացավ հստակ խաղային փիլիսոփայություն ստեղծել թիմում:

Հիշեցնենք՝ Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը լքեց նոյեմբերի 19-ին: Լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչն է Ժոզե Մոուրինյուն:

«Բավարիան» ավելի վաղ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել էր Հանս-Դիտեր Ֆլիկին, որը Նիկո Կովաչի պաշտոնանկությունից հետո ժամանակավոր պաշտոնակատարն էր:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0