TotalFootball.am


06.12.19 01:03

Սմոլինգը նույնպես արձագանքել է Corriere dello Sport-ի «Սև ուրբաթ» գլխագրին


«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը «Թվիթերի» իր էջում հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան Corriere dello Sport-ի «Սև ուրբաթ» գլխագրով շապիկի, որին պատկերված են եղել ինքն ու «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Ուզում էի օրն անցկացնել առաջիկա խաղի վրա կենտրոնանալով: Բայց պետք է խոստովանեմ, որ առավոտյան կատարվածը սխալ է ու չափազանց զգայուն: Հուսով եմ՝ խմբագիրները, որոնք հավանություն են տվել այդ գլխագրին, պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա ու կիմաստավորեն ուժը, որն իրենք փոխանցում են բառերի միջոցով, ազդեցությունը, որը կարող են թողնել այդ բառերը: Շատ շնորհակալ եմ «Ռոմային» աջակցության համար: Եկեք սկսենք պայքարը», - գրել է Սմոլինգը:

Ա Սերիայի 15-րդ տուրի «Ինտեր» - «Ռոմա» խաղը կկայանա դեկտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0