TotalFootball.am


06.12.19 11:22

«Յուվենտուսն» ու «Միլանը» հետաքրքրված են ՊՍԺ-ի կիսապաշտպանով


Նախորդ ձմռանը «Զենիթից» ՊՍԺ տեղափոխված Լեանդրո Պարեդեսը կարող է ընդամենը 1 տարի անց լքել փարիզյան ակումբը: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական երկու ակումբ: Այս մասին հաղորդում է Football.fr-ը՝ հղում անելով Calciomercato-ին: 

Բայց երկու իտալական ակումբները միակը չեն, որ հետաքրքրված են արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով: Ըստ լուրերի՝ կիսապաշտպանը հայտնվել է նաև իսպանական «Բետիսի» ու «Սևիլյայի» ուշադրության կենտրոնում, որոնք պատրաստ են դիտարկել տրանսֆերի տարբերակը հաջորդ ամառվա համար:

Այս մրցաշրջանում Պարեդեսը մասնակցել է ՊՍԺ-ի ընդամենը 10 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 456 րոպե: Արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Պարեդեսը «Բոկա Խունիորսի» սան է: Ավելի վաղ խաղացել է նաև «Կիևոյում», «Ռոմայում», «Էմպոլիում» ու «Զենիթում»: 

ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0