TotalFootball.am


06.12.19 13:33

Բեյլը կարող է բաց թողնել Կլասիկոն


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» հետ խաղը ազդրի վերին հատվածի խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Սպասվում է, որ Բեյլը բաց կթողնի «սերուցքայինների» հաջորդ երկու խաղերը: Նա վերջին 3 օրերին չի մարզվել թիմակիցների հետ, փոխարենը ակումբի մարզահամալիրում անհատական մարզումներ ու թեթև վերականգնողական վարժություններ է անցկացրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով Կլասիկոն կարող են բաց թողնել նաև Էդեն Ազարն ու Մարսելոն:

Գարեթ Բեյլը ընթացիկ մրցաշրջանում Պրիմերայի 8 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0