TotalFootball.am


06.12.19 14:56

[ԱՂԲՅՈՒՐ]. «Ռեալը» ձմռանը ձեռք չի բերի Պոգբային


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռևս չի կողմնորոշվել ակումբում իր ապագայով, բայց նրանով հետաքրքրվող «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք չի բերի նրան: Այս մասին հաղորդում է L'Equipe-ը՝ հղում անելով Onda Cero-ին:

«Կարմիր սատանաների» կազմից ֆրանսիացու հնարավոր տեղափոխության մասին շշուկները շրջանառվում են անցած ամառվանից, երբ ֆուտբոլիստի անունը կապվում էր «Յուվենտուսի» ու Մադրիդի «Ռեալի» հետ: Անձամբ Պոգբան հուլիսին ասել էր, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է «Ռեալում» խաղալը, և որ ինքը նոր մարտահրավեր է փնտրում: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Պոգբան այլևս չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, մադրիդյան ակումբը չի նախատեսում ֆրանսիացուն թիմ հրավիրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Պոլ Պոգբան մասնակցել է 5 խաղի: Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը ոչ մի գոլ չի խփել և աչքի է ընկել 2 գոլային փոխանցմամբ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0