TotalFootball.am


07.12.19 15:12

«Փյունիկը» վրդովմունք է հայտնել ՀՖՖ որոշման վերաբերյալ


Երևանի «Փյունիկը» հայտարարություն է տարածել ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 6-ին կայացած ժողովում ընդունած որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի՝ «Փյունիկի» առաջադրած թեկնածուի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը գործկոմը համարել է կանոնադրությանը չհամապատասխանող:

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության որոշմամբ` զրկել մեր թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից:

Մենք միանգամայն համոզված ենք, որ ներկայացված փաստաթղթերը լիովին համապատասխանում են ՀՖՖ կանոնադրության պահանջներին: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ընտրական իրավունքի մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիան, որը փաստացի ղեկավարվում է այս պաշտոնին հավակնող անձի կողմից, ստեղծելով շահերի ակնհայտ բախում, ինչն ինքնին հակասում է արդար և օրինական ընտրությունների տրամաբանությանը:

Կարծում ենք, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարների այս հերթական, ոչ կառուցողական քայլը ուղղված է ոչ միայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածույի, այլև ողջ հայկական ֆուտբոլի դեմ անցյալի վատագույն ավանդույթներով:

Ցավոք սրտի, նախագահական և գործադիր կոմիտեի անդամների գալիք ընտրությունները վերածվել են հերթական քաղաքական պայքարի, իսկ ֆուտբոլի շահերն ու զարգացումը հետ են մղվել երկրորդ պլան: Կողմնակալ որոշումների սկզբունքները հայկական ֆուտբոլում արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ և արդեն իսկ հանգեցրել են կործանարար հետևանքների:

Վստահ ենք, որ նման պայմաններում անիմաստ է հայկական ֆուտբոլի լուրջ զարգացման կամ ապաքինման որևէ հույս փայփայել», - ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0