TotalFootball.am


07.12.19 16:56

Գուտի. «Ինձ Գուտի մի´ անվանեք»


Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլւստ, ներկայում՝ «Ալմերիայի» գլխավոր մարզիչ Խոսե Մարիա Գուտյերես Էրնանդեսը, որը հայտնի է որպես Գուտի, վերջին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ խնդրանքով դիմել է ԶԼՄ-ներին՝ իրեն կոչել ամբողջական անունով:

«Մի հանգամանք: Ես կնախընտրեի, որ դուք ինձ կոչեիք Խոսե Մարիա Գուտյերես, ոչ թե Գուտի: Քանի որ որտեղ էլ հայտնվում եմ, միշտ լսում եմ «Գուտի, Գուտի», իսկ իմ անունն է Խոսե Մարիա Գուտյերես: Ոչ Գուտի: Լա՞վ», - Գուտիի խոսքերն է մեջբերել AS-ը:

Գուտին «Ալմեիրան» գլխավորել է այս տարվա նոյեմբերի սկզբին: Իսպանացին «Ռեալի» սան է և որպես ֆուտբոլիստ՝ ակումբի գույները պաշտպանել է գրեթե ամբողջ կարիերայի ընթացքում՝ 1994-ից 2010 թվականներին: «Սերուցքայինների» կազմից հեռանալուց հետո նախկին կիսապաշտպանը 1 մրցաշրջան անցկացրել է «Բեշիքթաշում», իսկ հետո ավարտել կարիերան: Մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին՝ հարազատ «Ռեալում», որտեղ 5 տարի գլխավորել է Մ19 թիմը, իսկ հետո «Բեշիքթաշի» մարզչական շտաբում աշխատել է որպես օգնական:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0