TotalFootball.am


07.12.19 17:20

Բարտոմեու. ««Բարսելոնայի» նպատակը բոլոր 6 տիտղոսները նվաճելն է, մի անգամ արդեն արել ենք դա»


«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի առջև դրված նպատակների մասին:

«Մենք միշտ նպատակ ենք դնում հաղթելու առաջնությունը: Դա մրցաշար է, որի վրա ամեն մրցաշրջանում մենք դնում ենք հիմնական շեշտը: Արդեն սովորել ենք, որ միայն առաջնությունում հաղթանակը բավարար չէ, բայց, միևնույնն է, կարևորագույն մրցաշար է մեզ համար:

Չեմպիոնների լիգան կարևոր մարտահրավեր է «Բարսելոնայի» համար, մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մրցաշարին:

Մեր առաջադրանքը բոլոր հնարավոր տիտղոսներն են, սեկստետ (6 տիտղոս տարվա ընթացքում), ինչը մեկ անգամ արդեն կարողացել ենք անել 10 տարի առաջ», - Բարտոմեուի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

2009 թվականին «Բարսելոնան» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հաղթեց բոլոր 6 մրցաշարերը, որոնց մասնակցում էր՝ Պրիմերա, Իսպանիայի Գավաթ ու Սուպերգավաթ, Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0