TotalFootball.am


07.12.19 19:10

Ռոնալդուն ու Բուֆֆոնը հանդիպել են Ալբանիայում երկրաշարժից տուժած երեխաների հետ


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հանդիպել են Ալբանիայում երկրաշարժից տուժած երեխաների հետ: Այս մասին հայտնում է AP News-ը:

7-ամյա Աուրել Լալան ու 10-ամյա Ալեզիո Կակոնին ցատկել էին իրենց տների պատշգամբներից, որպեսզի փրկվեին փլվող շենքից: Նրանք Տուման քաղաքից էին, որն ամենամեծ վնասներն է կրել աղետից: Աուրելը երկրաշարժի հետևանքով կորցրել է քրոջն ու տատիկին, իսկ Ալեզիոն՝ հորն ու քրոջը: Տղաներին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրանց այցելել էր Ալբանիայի արտգործ նախարար Էդի Ռաման: Երեխաները նրան պատմել էին ֆուտբոլիստների հետ հանդիպելու երազանքի մասին:

Ավելի ուշ Ռաման տուժած երեխաների հետ այցելել է Հռոմ, որտեղ նրանք հանդիպել են Ռոնալդուի ու Բուֆֆոնի հետ: Երեխաները լուսանկարվել են նրանց հետո ինքնագրերով մարզաշապիկներ ստացել:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0