TotalFootball.am


09.12.19 20:16

Իբրահիմովիչը չի տեղափոխվի «Բոլոնիա»


«Բոլոնիայի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին հայտարարել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի դառնա «Բոլոնիայի» խաղացող:

«Իբրահիմովիչը չի տեղափոխվի «Բոլոնիա»: Մենք հիանալի առաջարկ ունեինք, բայց Զլատանն այլ ընտրություն է կատարել, որը նրա համար շատ ավելի հետաքրքիր էր պրոֆեսիոնալ տեսանկյունից», - Սաբատինիի խոսքերն է մեջբերել Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Նապոլին» ու «Միլանը»:

Զլատանի վերջին ակումբը MLS-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գելաքսին» էր: Ավելի վաղ կողմերը որոշում էին կայացրել դադարեցնել համագործակցությունը: 2020 թվականի հունվարի 1-ից 38-ամյա շվեդ ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0