TotalFootball.am


09.12.19 20:58

Բարտոմեու. ««Բարսելոնայի» դռները միշտ բաց են Գվարդիոլայի առաջ»


«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծիք է հայտնել Խոսեպ Գվարդիոլայի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին: Իսպանացի մասնագետն այս պահին գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

«Գվարդիոլայի վերադարձը «Բարսելոնա» ինձնից կախված չէ: Պեպն անձամբ է որոշել լքել մեզ, բայց մեր դռները միշտ բաց են նրա առաջ», - Բարտոմեուի խոսքերն է մեջբերել Goal.com-ը՝ հղում անելով La Repubblica-ին:

48-ամյա Գվարդիոլան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1990-ից 2001 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»: Խաղային կարիերան ավարտելուց հետո նա գլխավորել է «Բարսելոնա B»-ն, իսկ 2008-ից գլխավորել է «Բարսելոնան»: Նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը 3 անգամ հաղթել է Լա Լիգան, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0