TotalFootball.am


09.12.19 21:29

Ռամոսը, Ազարն ու Կրոսը չեն ընդգրկվել «Ռեալի» հայտացուցակում


«Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բրյուգեի» դեմ խաղի համար: 19 ֆուտբոլիստից կազմված հայտացուցակում չեն ընդգրկվել Էդեն Ազարը, Տոնի Կրոսը և Սերխիո Ռամոսը:

«Ռեալի» հայտացուցակն ունի այս տեսքը՝

Կուրտուա, Արեոլա, Ալտորբե, Կարվախալ, Միլտաո, Վարան, Նաչո, Օդրիոսոլա, Մենդի, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո, Բեյլ, Դիաս, Բենզեմա, Յովիչ, Վինիսիուս, Ռոդրիգո:

ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի «Բրյուգե» - «Ռեալ» խաղը կկայանա դեկտեմբերի 11-ին, Բրյուգեի «Յան Բրեյդել» մարզադաշտում, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

«Ռեալը» 5 խաղում հավաքել է 8 միավոր և զբաղեցնում է A խմբի երկրորդ հորիզոնականը: «Բրյուգեն» 3 միավորով երրորդ հորիզոնականում է:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0