TotalFootball.am


09.12.19 21:50

«Ատելտիկոյի» նախագահ. «Մենք ուզում էինք գնել Խամեսին, բայց նա որոշեց մնալ «Ռեալում»»


Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատմել է «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի չկայացած տրանսֆերի մասին:

«Մենք ամռանը փորձում էինք ձեռք բերել Խամեսին, բայց մեզ չհաջողվեց համաձայնության հասնել: Արդյունքում Խամեսը մնաց «Ռեալում»: Ֆուտբոլիստները հանդես են գալիս այնտեղ, որտեղ ցանկանում են: Այդ պահին նա ցանկանում էր խաղալ «Ռեալում»: Եթե պայմանագիր կնքել չի հաջողվում, ապա դա տեղի է ունենում ֆուտբոլիստի ցանկության բացակայության պատճառով:

Կոլումբացի ֆուտբոլիստները ֆանտաստիկ ֆիզիկական որակներ ունեն: Օրինակ, ես չեմ տեսել, որ պաշտպանը գնդակը խլի այնքան արագ, որքան Լուիս Ամարանտո Պերեան կամ այնքան գոլ խփեր, որքան Ռադամել Ֆալկաոն», - Սերեսոյի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ատլետիկոն» պատրաստ էր Խամեսի համար 50 միլիոն եվրո վճարել:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0