TotalFootball.am


09.12.19 22:28

«Լիվերպուլը» կորուստներով է մեկնել «ՌԲ Զալցբուրգի» հետ խաղին


Հայտնի է դարձել, թե «Լիվերպուլի» ֆուտբոլիստներից ովքեր վնասվածքի պատճառով չեն մեկնել ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի՝ «ՌԲ Զալցբուրգի» հետ խաղին: 

Ինչպես հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը՝ վնասվածքների պատճառով Ավստրիա չի մեկնել կիսապաշտպան Ադամ Լալանան, ինչպես նաև Ֆաբինիոն և Ժոել Մատիպը, ովքեր շարունակում են ապաքինվել և բաց կթողնեն այս տարվա մնացած հատվածը:

Խաղալու պատրաստ են պաշտպան Դեյան Լովրենը և կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը: Խորվաթ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Բորնմութի» հետ խաղում, իսկ Վեյնալդումը բաց էր թողել այդ խաղը վնասվածքի պատճառով:

Կլոպը Ավստրիա է տարել հետևյալ 19 ֆուտբոլիստներին՝

Ալիսսոն, Վան Դեյկ, Վեյնալդում, Լովրեն, Միլներ, Կեյտա, Ֆիրմինո, Մանե, Սալահ, Գոմես, Ադրիան, Հենդերսոն, Օքսլեյդ-Չեմբերլեն, Շաքիրի, Ռոբերտսոն, Օրիգի, Ջոնս, Կելլեհեր, Ալեքսանդր-Առնոլդ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0