TotalFootball.am


09.12.19 22:54

Գվարդիոլան աջակցել է Ֆրեդին մանչեսթերյան դերբիից հետո


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զրուցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդի հետ ԱՊԼ-ի 16-րդ տուրում թիմերի միջև խաղի ժամանակ ռասիզմի դրսևորումից հետո:

Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ եզրափակիչ սուլիչից հետո 48-ամյա իսպանացի մասնագետը փնտրել է բրազիլացի ֆուտբոլիստին ու քաջալերանքի խոսքեր ասել նրան:

«Սիթիի» գլխավոր տնօրեն Ֆերրան Սորիանոն էլ «Էթիհադ Սթեդիում» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին զրուցել է ՄՅՈՒ-ի տնօրեն Դևիդ Հիլլի հետ:

Հիշեցնենք, որ «Սիթիի» երկրպագուներից մեկը ռասիստական բնույթի ժեստեր էր ցույց տվել Ֆրեդի ուղղությամբ, երբ վերջինս տրիբունային մոտ էր եղել, ինչպես նաև կապիկի ձայներ արձակել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0