TotalFootball.am


09.12.19 23:10

Վիեյրան մեկնաբանել է «Արսենալը» գլխավորելու մասին լուրերը


«Նիսի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան մեկնաբանել է խոսակցությունները իր՝ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում հավանական նշանակման մասին:

«Անհնար է անտեսել խոսակցություններն այն ակումբի մասին, որտեղ դու 9 տարի ես անցկացրել: Բայց, անկեղծ ասած, ես կենտրոնացած եմ «Նիսի» նախագծի վրա: Ինձ այստեղ շատ է դուր գալիս, և ես միշտ ասել եմ դա: Մենք աշխատում ենք այն բանի վրա, որ ակումբն առաջ տանենք ու զարգացնենք այն: Այդ թիմն անհավանական ներուժ ունի», - Վիեյրայի խոսքերն է մեջբերել Squawka-ն՝ հղում անելով Canal+-ին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» նոյեմբերի 19-ին պաշտոնանկ արեց Ունաի Էմերիին: Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինել է Ֆրեդրիկ Յունգբերգը: Պատրիկ Վիեյրան «Նիսը» գլխավորել է 2018-ի հունիսին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0