TotalFootball.am


10.12.19 22:24

«Գենկի» դարպասը պաշտպանում է ՉԼ պատմության ամենաերիտասարդ դարպասապահը


Այս րոպեներին ընթանում է ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի «Նապոլի» - «Գենկ» հանդիպումը: Հաշիվն արդեն 2-0 է՝ հօգուտ տանտերերի: 3-րդ և 26-րդ րոպեներին դուբլ է ձևակերպել Արկադիուշ Միլիկը:

«Գենկի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել դարպասապահ Մաարտեն Վանդեվորդտը: Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը:

Վանդեվորդտը խաղադաշտ է դուրս եկել 17 տարեկան 287 օրական հասակում: Նախորդ տարիքային ռեկորդը պատկանում էր «Բենֆիկայի» դարպասապահ Միլե Սվիլարին, որը ՉԼ-ում խաղացել էր 18 տարեկան 51 օրական հասակում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0