TotalFootball.am


11.12.19 19:47

«Բրյուգեի» մարզիչ. «Զիդանը չի զանգել ինձ ու պատմել, թե ինչպես է խաղալու «Ռեալը»»


«Բրյուգեի» գլխավոր մարզիչ Ֆիլիպպ Կլեմանը խոսել է «Ռեալի» հետ ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի խաղի սպասելիքներից:

«Զինեդին Զիդանը ինձ չի զանգահարել ու չի պատմել, թե ինչպես է խաղալու իր թիմը: Մենք կփորձենք մեզ պատրաստել ցանկացած սցենարի ու կտեղեկացնենք խաղացողներին, թե ինչ կարող է սպասվել իրենց:

Մենք Բրահիմ Դիասին քիչ ենք տեսել խաղի մեջ, բայց կփորձենք մեր ֆուտբոլիստներին նրա մասին ասել, ինչ կարողանանք: Բայց հենց դրանում էլ կայանում է նման խաղերի խորհրդավորությունը: Հիշում եմ, թե որքան վաղուց արդեն խաղացել եմ «Բրյուգեի» կազմում Չեմպիոնների լիգայում:

Ես երբեք չէի փոխանակվում մարզաշապիկներով, բայց այդ երեկո մարզաշապիկս փոխանակեցի մի պատանու հետ, որը միայն առաջին խաղն էր անցկացրել եվրագավաթում: Նա Անդրես Ինյեստան էր», - Կլեմանի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0