TotalFootball.am


12.12.19 10:48

Ռոնալդուն՝ ՉԼ-ի մասին. «Սա իմ մրցաշարն է, ինձ դուր է գալիս այստեղ խաղալը»


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում Լևերկուզենի «Բայերի» հետ արտագնա խաղի տպավորություններից (2-0):

«Դե ինչ, հետևում Չեմպիոնների լիգայի հերթական երեկոն է: Սա իմ մրցաշարն է, սիրում եմ այն, ինձ դուր է գալիս այստեղ խաղալը: Բայց գլխավորը թիմն է: Երկրորդ խաղակեսում մենք հիանալի խաղացինք ու երկու գոլ խփեցինք:

Մենք խմբային փուլն անցանք առանց պարտության ու հաղթեցինք խմբում, այնպես որ, ուրախ ենք մեր ձեռքբերմամբ ու վստահությամբ ենք նայում ապագային:

Փլեյ-օֆֆի խաղերը բարդ են լինելու: Մենք բարդ խմբում էինք հայտնվել ու շատ դժվար մրցակիցների հետ խաղացինք, բայց վստահ ենք մեր ուժերին ու անհամբերությամբ սպասում ենք հաջորդ փուլին: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցաշարում մնացած բոլոր թիմերին: Գիտենք, որ վիճակահանությունը հեշտ չի լինելու: Եկեք սպասենք ու տեսնենք, թե ով բաժին կհասնի մեզ», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0