TotalFootball.am


12.12.19 11:50

Ռոնալդուն զայրացել է երկրպագուի վրա, որը փորձում էր լուսանկարվել իր հետ


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Յուվենտուսը» Լևերկուզենի «Բայ-Արենա» մարզադաշտում հյուրընկալվել էր «Բայերին» և հաղթեց 2-0 հաշվով:

Խաղից հետո հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել թուրինյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Խաղից հետո խաղադաշտ է վազել մի երկրպագու, որը ցանկացել է լուսանկարվել պորտուգալացու հետ: Սակայն երկրպագուն չի հաշվարկել ուժերը, երբ թիկունքից բռնել է ֆուտբոլիստին: Ռոնալդուն, որը սովորաբար համաձայնում է լուսանկարվել երկրպագուների հետ, այս անգամ չի գնահատել ֆանատի գործողությունները: Նա դժգոհությամբ թափ է տվել ձեռքերն ու ինչ-որ բան բղավել երկրպագուի հասցեին: Վերջինիս այդ պահին բռնել են կարգադրիչներն ու հեռացրել խաղադաշտից:

«Բայերի» հետ խաղում Ռոնալդուն գոլով աչքի ընկավ: Հիշեցնենք, «Յուվենտուսը» վաղաժամ արդեն ապահովել էր ՉԼ փլեյ-օֆֆի ուղեգիրը՝ 16 միավորով գլխավորելով D խումբը:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0