TotalFootball.am


12.12.19 12:11

Զիդան. «Եթե «Ռեալը» հանդիպի «Լիվերպուլին», մենք կոչնչացնենք նրանց»


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի արտագնա խաղը «Բրյուգեի» հետ (3-1): 

«Մենք գոհ ենք այս հաղթանակից ու այն բանից, թե ինչպես խաղացինք: Խաղասկզբում խնդիրներ ունեինք: Տղաներից 10-15 րոպե պահանջվեց, որ բացվեին: Հանդիպման երկրորդ կեսն ավելի լավն էր բոլոր առումներով:

Յովիչի արդյունավետությունն իմ խնդիրն է, ոչ թե ձերը: Նա պետք է շարունակի աշխատել, և ամեն անգամ, երբ խաղում է, տալիս է պատասխաններ: Այո, նրա համար հեշտ չէ, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում, բայց նա հասկանում է իրավիճակը:

Պե՞տք է արդյոք խուսափել «Լիվերպուլից»: Եթե մենք խաղանք նրանց հետ, ապա ոչնչացնելու ենք նրանց (ժպտում է)», - Զիդանի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0