TotalFootball.am


12.12.19 12:40

«Բավարիան» ՉԼ խմբային փուլի բացառիկ ցուցանիշ է գրանցել գերմանական թիմերի շարքում


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին»: Խաղն ավարտվեց գերմանական թիմի 3-1 հաշվով հաղթանակով:

«Բավարիան» դարձավ առաջին թիմը, որին հաջողվել է 6 հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6 խաղում: Այս մասին հաղորդում է Coral թվիթերյան միկրոբլոգը:

Մյունխենյան թիմի խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը կազմել է 24:5:

Ավելի վաղ «Ռեալը» 2011/12 մրցաշրջանում հաղթել էր խմբային փուլի բոլոր 6 խաղերում գոլերի +17 տարբերությամբ՝ հաղթելով Զագրեբի «Դինամոյին» (1-0, 6-2), «Այաքսին» (3-0, 3-0), և «Լիոնին» (4-0, 2-0):

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միայն 6 թիմ է խմբային փուլն ավարտել առանց կորցրած միավորների. «Միլան» (1992-93), ՊՍԺ (1994-95), «Սպարտակ» (1995-96), «Բարսելոնա» (2002-03), «Ռեալ» (2011-12 և 2014-15), «Բավարիա» (2019-20):

Հիշեցնենք՝ «Բավարիան» ու «Տոտենհեմը» վաղաժամ ապահովել էին ՉԼ փլեյ-օֆֆի ուղեգիրը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը B խմբում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0