TotalFootball.am


12.12.19 14:48

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է Պոչետինոյին հրավիրելու տարբերակը


Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին թիմի ղեկին նշանակելու տարբերակը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Արգենտինացի մասնագետը հետաքրքրել է «Բորուսիային», քանի որ Լյուսյեն Ֆավրը թիմի վերջին արդյունքների պատճառով գտնվում է ճնշման տակ: Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտ, և ղեկավարությունտ արդեն կարող է սկսել փոխարինող փնտրել շվեյցարացուն: Պոչետինոն ԱՊԼ-ում վերջին 4 մրցաշրջաններից յուրաքանչյուրում տեղ է զբաղեցրել թոփ-4-ում: «Բորուսիայից» բացի արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Բավարիան», «Էվերթոնը» և այլ ակումբները:

Հիշեցնենք՝ Պոչետինոն «Տոտենհեմից» հեռացվեց նոյեմբերի 19-ին: 





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0