TotalFootball.am


12.12.19 15:04

«Ատալանտան» ՉԼ-ում առաջին մրցաշրջանում խոշոր եկամուտ է ստացել


Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում լավ ելույթներն «Ատալանտային» հնարավորություն տվեցին խոշոր եկամուտ ստանալու:

Ըստ Calcio e Finanza-ի հաշվարկների՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար իտալական թիմը ստացել է 23.6 միլիոն եվրո:

Խմբային փուլի 6 խաղերում ակումբը ստացել է ևս 6.3 միլիոն եվրո՝ որպես բոնուս (2.7 միլիոն եվրո Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ հաղթանակի համար, նույնքան՝ «Շախտյորի» նկատմամբ հաղթանակի համար, ինչպես նաև 900 հազար եվրո «Ման. Սիթիի» հետ ոչ-ոքիի համար):

Փլեյ-օֆֆ դուրս գալու համար «Ատալանտան» ստացել է 9.5 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ Ջան Պյեռո Գասպերինիի թիմը Չեմպիոնների լիգայում վաստակել է մոտ 39.4 միլիոն եվրո, ընդ որում, «Ատալանտան» որոշակի բոնուս էլ կստանա 1/8 եզրափակչի խաղերի համար:

Սա «Ատալանտայի» առաջին մասնակցությունն է Չեմպիոնների լիգային:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0