TotalFootball.am


14.12.19 23:18

Լևանդովսկին բարելավեց դիրքը Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում


Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 6-1 հաշվով ջախջախեց Բրեմենի «Վերդերին»:

Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսին: Հարձակվողը Բունդեսլիգայում իր գոլերի թիվը հասցրեց 220-ի և այդ ցուցանիշով հավասարվեց Յուպ Հայնկեսին: Հայնկեսին հաջողվել էր այդ ցուցանիշին հասնել 369 խաղում: Լևանդովսկուն բավական եղավ 305 խաղը:

Գերմանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցանկում առաջատարը 365 գոլով լեգենդար Գերդ Մյուլլերն է: Երկրորդ տեղում Կլաուս Ֆիշերն է 268 գոլով:

Լևանդովսկին «Բավարիայում» է 2014 թվականից: Մյունխենյան ակումբում ֆուտբոլիստը 5 անգամ դարձել է երկրի չեմպիոն: Մինչ այդ պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիայի» գույները:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0