TotalFootball.am


15.12.19 15:56

Օզիլի խոսքերից հետո Չինաստանում չեղարկել են «Արսենալ» - «Ման. Սիթի» խաղի հեռարձակումը


Չինական պետական CCTV-ն չեղարկել է ԱՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղի հեռարձակումը, որը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 15-ին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Այդ հանդիպման փոխարեն հեռուստաալիքը կցուցադրի ԱՊԼ-ի մեկ այլ խաղի տեսագրությունը՝ «Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ», որը նույնպես կկայանա այսօր, բայց կավարտվի նախքան «զինագործների» ու «քաղաքայինների» միջև խաղի մեկնարկը:

CCTV-ի որոշումը կարող է կապված լինել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի՝ վերջերս ասած խոսքերի հետ: Օզիլը սոցցանցերում իր էջերում քննդատել էր Չինաստանում ույղուրների ճնշումը և մեղադրել էր մուսուլմաններին այդ խնդրի վերաբերյալ լռելու համար: Ավելի ուշ լոնդոնյան ակումբը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որում նշել էր, որ Օզիլի խոսքերը բացառապես նրա անձնական կարծիքն են:

Չինաստանը մեղադրվում է ույղուրների դեմ ճնշող ու նրանց կրոնական և մշակութային իրավունքները սահմանափակող քաղաքականության մեջ: Չինական Սինցզյան շրջանում ապրում է մոտ 10 միլիոն ույղուր:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0