TotalFootball.am


15.12.19 16:37

Պետի. «Անչելոտին հիմա իդեալական մարզիչ կլիներ «Արսենալի» համար»


«Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմմանուել Պետին նշել է, որ լոնդոնյան ակումբը պետք է ուշադրություն դարձնի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Անչելոտին լքել էր «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը:

«Անչելոտին հիմա իդեալական մարզիչ կլիներ «Արսենալի» համար: Հազվադեպ է պատահում, որ նման բարձրակարգ մարզչին հեռացնեն մրցաշրջանի կեսից: Կարծում եմ՝ սա պատահական չէ, և ճակատագիրը փորձում է ճիշտ ճանապարհ ցույց տալ մեզ: «Արսենալը» պետք է ուշադրություն դարձնի դրան: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է և հիմա հասանելի է: Այժմ «Արսենալում» իրավիճակը դառնում է ավելի ու ավելի վատ, ուստի մեզ իսկապես ուժեղ մարզիչ է պետք, որպեսզի դուրս գանք ճգնաժամից», - Պետիի խոսքերն է մեջբերել Mirror-ը:

«Արսենալը» 22 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0