TotalFootball.am


15.12.19 18:45

Ռանիերին Իտալիայում 4 տարբեր դերբի հաղթած առաջին մարզիչն է պատմության մեջ


Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «Սամպդորիան» Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ 1-0 հաշվով հաղթեց «Ջենոային» Ջենովայի դերբիում: Ռանիերին հաղթանակ տարավ արդեն 4-րդ իտալական դերբիում: Ավելի վաղ 68-ամյա մասնագետը հաղթել էր Միլանի («Ինտեր»), Թուրինի («Յուվենտուս») և Հռոմի («Ռոմա») դերբիները: 

Կլաուդիոն դարձավ պատմության առաջին մարզիչը, որը ոչ մի անգամ չի պարտվել այդ խաղերում և կարողացել է հաղթել յուրաքանչյուր դիմակայությունում գոնե մեկական անգամ:

Հիշեցնենք՝ Ռանիերին «Սամպդորիան» գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին: Հիմա նրա թիմը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: 

17-րդ տուրում «Սամպդորիան» կխաղա «Յուվենտուսի» հետ: Խաղը կկայանա Ջենովայում, դեկտեմբերի 18-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0