TotalFootball.am


15.12.19 19:03

Դեշամը Ժիրուին խորհուրդ է տվել հեռանալ «Չելսիից»


Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարծիք է հայտնել «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուի ապագայի մասին:

«Ժիրուն, ինչպես և այլ խաղացողներ, հնարվոր է՝ ստիպված լինեն փոխել ակումբը: «Չելսիում» նրա վիճակը չի փոխվել վերջին երկու ամսում: Իհարկե, ավելի լավ կլինի, որ տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ նրան ավելի շատ խաղաժամանակ կտրամադրեն: Եթե չի կարողանում այն ստանալ «Չելսիում», պետք է այլ տեղում փորձի: Բայց որոշումը նրանն է: Չգիտեմ՝ ինչ առաջարկներ ունի:

Վերջերս հանդիպեցի Ժիրուի հետ: Իհարկե, վերջնական որոշումը ֆուտբոլիստինն է: Բայց անմիջապես զգուշացնում եմ. միայն ակումբում կանոնավոր խաղաժամանակը կարող է հանգեցնել հավաքականի ճամբար հրավիրվելուն: Նա գիտի այդ մասին: Իսկ մնացածը նրա որոշելիքն է», - Դեշամի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Օլիվյեն «Չելսիում» է 2018 թվականի հունվարից: Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 1 գոլ է խփել ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 7 խաղերում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0