TotalFootball.am


15.12.19 19:14

Ռոնալդուն 4-րդ խաղն անընդմեջ գոլ է խփում «Յուվենտուսում» և մոտենում ռմբարկուների 3-յակին


«Յուվենտուսը» իտալական Ա Սերիայի 16-րդ տուրում ընդունել է «Ուդինեզեին»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 3-0 է:

Դուբլի հեղինակ է դարձել թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (9', 37'): 34-ամյա պորտուգալացին գոլ խփեց 4-րդ խաղում անընդմեջ:

Ավելի վաղ Ռոնալդուն գրավել էր «Սասսուոլոյի» (2-2) և «Լացիոյի» (3-1) դարպասներն Ա Սերիայում, ինչպես նաև «Բայերի» դարպասը (2-0) Չեմպիոնների լիգայում:

Պորտուգալացին Ա Սերիայում իր գոլերի քանակը հասցրեց 9-ի ու հայտնվեց լավագույն ռմբարկուների թոփ-4-ում:

Ռմբարկուների ցանկը գլխավորում է Չիրո Իմոբիլեն, որից Ռոնալդուն այս պահին հետ է մնում 8 գոլով:

 





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0