TotalFootball.am


10.01.20 21:24

Կլոպը՝ լրագրողներին. «Չգիտե՞ք՝ ինչ դիրքում է խաղացել Մոուրինյուն, ինձ էլ մի մեղադրեք»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ չգիտի, թե ինչ դիրքում է խաղացել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

«Մոուրինյուն համաշխարհային մակարդակի մարզիչ է: Ես չգիտեմ, թե մեզնից ով է ավելի լավ խաղացող եղել: Ըստ էության, ես անգամ չգիտեմ, թե որ դիրքում է խաղացել Ժոզեն: Նա դարպասապա՞հ է եղել: Որևէ մեկը գիտի՞, թե որ դիրքում է խաղացել Մոուրինյուն: Այդ դեպքում ինձ էլ մի մեղադրեք, եթե ինքներդ դա չգիտեք: Կարծում եմ, որ նա դարպասապահ է եղել: Ուզում եմ հիմա իմանալ դա: Որևէ մեկը կարո՞ղ է դա նայել Google-ում: Մենք ժամանակ ունենք: Նա կիսապաշտպան է եղե՞լ: Ներողություն եմ խնդրում Ժոզեից: Ահ, այո, նա դարպասապահ էր բարեգործական խաղում», - Կլոպի խոսքերն է մեջբերել Football.London-ը:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 22-րդ տուրի շրջանակում կխաղան միմյանց դեմ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0