TotalFootball.am


11.01.20 12:51

Ավստրալիայում շնաձկները կերել են այնտեղ հանգստացող ֆուտբոլիստին


Ամերիկյան «Գասթինգ Բրոնկոսի» գերմանացի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտտին զոհվել է հանգիստն ընկերների հետ Ավստրալիայում անցկացնելիս: Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Համաձայն տեղեկությունների՝ 21-ամյա ֆուտբոլիստը զբոսնել է ափամերձ ժայռերի վրա, բայց անսպասելի սայթաքել է ու ընկել ջուրը: Նրան գրեթե անմիջապես քշել է ջրի հոսանքը: Ընկերները փորձել են փրկել նրան, բայց գործողություններն օգուտ չեն տվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարները: Միայն այդ երեկոյան գտնվել են ֆուտբոլիստի մնացորդները: Ըստ նախնական վարկածի՝ բաց ծովում նրա վրա հարձակվել են շնաձկներ և կերել նրան:

«Գասթինգ Բրոնկոսը» արդեն ցավակցել է ֆուտբոլիստի ընտանիքին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0