TotalFootball.am


13.01.20 20:37

Դավիդ Յուրչենկոն մոտ է Ղազախստանի առաջնություն տեղափոխվելուն


Հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոն փորձաշրջան է անցնում Կարագանդայի «Շախտյորում», ինչի մասին «Ենիսեյի» նախկին դարպասապահն անձամբ հայտնել է Sport24-ին:

Այս պահին Յուրչենկոն ղազախական ակումբի կազմում հավաքի է մասնացկում: Սպասվում է, որ մոտ ժամանակներս 33-ամյա ֆուտբոլիստը «Շախտյորի» հետ պայմանագիր կստորագրի:

Կարիերայի ընթացքում Յուրչենկոն խաղացել է «Ուֆայում», «Տոսնոյում», «Անժիում»: Նրա վերջին ակումբը «Ենիսեյն» էր: Անցած մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 17 խաղի, որոնցում բաց է թողել 31 գոլ:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն մի քանի անգամ հրավեր է ստացել նաև Հայաստանի Ազգային հավաքականից, սակայն այդպես էլ չի ընդունել հրավերը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0