TotalFootball.am


13.01.20 20:59

Հայ մարզչի նշանակումից հետո «Տոբոլը» լքած ադրբեջանցի դարպասապահը վնասվածք չունի


Ղազախական «Տոբոլի» ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բալաևը հայտարարել է, որ թիմի հավաքներից հեռանալու պատճառը վնասվածքը չի եղել: Մի քանի օր առաջ «Տոբոլը» ուսումնամարզական հավաք է սկսել Դուբայում նորանշանակ գլխավոր մարզիչ, հայազգի Գրիգորիյ Բաբայանի գլխավորությամբ: Ադրբեջանի հավաքականի դարպասապահը ևս մեկնել էր Դուբայ, բայց ավելի ուշ լքել է թիմի ճամբարն ու մեկնել Թուրքիա:

«Ես վնասվածք չունեմ: Սա պարզապես վերականգնողական պրոցեդուրա է: Ես շարունակում եմ պատրաստվել անհատական ծրագրով: Առողջական խնդիրներ չունեմ», - Բալաևի խոսքերն է մեջբերել Football24.az-ը:

Նշենք, որ ղազախական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Էմիլ Բալաևը չի ցանկանում խաղալ հայ մարզչի գլխավորությամբ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0