TotalFootball.am


13.01.20 21:22

Պետրոս Ավետիսյանը հրաժեշտ է տվել «Արարատ-Արմենիային»


Նախօրեին ղազախական «Տոբոլ» տեղափոխված Պետրոս Ավետիսյանը հրաժեշտ է տվել «Արարատ-Արմենիային» ու ակումբի երկրպագուներին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ-Արմենիայի» բոլոր երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ղեկավարությանը ու ողջ աշխատակազմին այս հիանալի մեկ տարվա համար և հետագա մեծ հաջողություններ եմ մաղթում ակումբին», - Facebook-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» միացել էր 2019 թվականի հունվարին: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0