TotalFootball.am


13.01.20 21:33

«Շիրակը» 2 ընկերական հանդիպում կանցկացնի. հայտնի են մրցակիցները


Հունվարի 7-ից ձմեռային հանգստից վերադարձած «Շիրակը» նախքան արտասահմանյան ուսումնամարզական հավաքին մեկնելը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տարվա առաջին ընկերական հանդիպումը Գյումրու ակումբը կանցկացնի Երևանում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվելով «Փյունիկին»: Խաղը կկայանա հունվարի 18-ին, 13:00-ին:

Երկրորդ խաղում Բիչախչյանի սաները Գյումրիում կընդունեն «Լոկոմոտիվին»: Խաղը կկայանա հունվարի 25-ին, 13:30-ին, ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0