TotalFootball.am


13.01.20 22:01

Պերես. «Չգիտեմ, թե ով է Պոգբան»


Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ հաղթանակից հետո (0-0, 4-1` 11մ.), մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հավանական տեղափոխության մասին տեղեկությունը:

«Ես չգիտեմ, թե ով է Պոգբան», - ժպիտով ասել է Պերեսը, որի խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան կարող է դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ: Ֆրանսիացու հետ անգլիական ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն մանկունիացիները ևս 1 տարով այն երկարաձգելու հնարավորություն ունեն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0