TotalFootball.am


13.01.20 22:43

«Բարսելոնան» շուտով պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա


Հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն կարևոր տեղեկություններ է հայտնել այս պահին «Բարսելոնայում» զարգացող իրադարձություններից: Ակումբում գլխավոր մարզչի փոփոխություն է սպասվում արդեն առաջիկա ժամերին:

Բալագեն նախ հայտնել էր, որ արդեն այսօր պաշտոնական հայտարարություն է սպասվում կատալոնական ակումբի կողմից:

«Կիկե Սետյենը՝ «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչը, ակնհայտ ֆավորիտ է՝ նշանակվելու «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: Ակումբին ժամանակ է հարկավոր մասնագետի հետ ամեն ինչ համաձայնեցնելու համար: Եվ եթե չլինի համաձայնությունը, կփորձի Պլան B-ն», - գրել էր Բալագեն:

Ավելի ուշ նա թարմացրել է տեղեկությունը՝ հայտնելով, որ այսօր Խոսեպ Բարտոմեուն և Էրիկ Աբիդալը ասուլիս չեն տա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ESPN-ը հայտնել էր, որ Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագիրը խզվել է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0