TotalFootball.am


13.01.20 22:59

[ԱՂԲՅՈՒՐ] Հայտնի է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի անունը


«Բարսելոնան» արդեն նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հաղորդում է Cadena Cope-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբը 6 ամսվա պայմանագիր է ստորագրել «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը: Հաղորդվում է, որ «կապտանռնագույններին» դուր է եկել Սետյենի «կրույֆյան» խաղաոճը:

Ավելի վաղ RAC1-ն էլ հայտնել էր, որ մարզչի գործակալը ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք:

Հիշեցնենք, որ ESPN-ի տեղեկություններով Էռնեստո Վալվերդեն արդեն հեռացված է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Սակայն այս մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0