TotalFootball.am


13.01.20 23:51

«Ռոնալդուն հենց նոր վերջ տվեց Սմոլինգի կարիերային». երկրպագուների արձագանքները


Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Խաղը կայացել է Հռոմում և ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ «ծեր սինյորայի»: Հանդիպման առաջին խաղակեսում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարդ հնարքի միջոցով ճանապարհից հեռացրեց հռոմեացիների պաշտպան Քրիս Սմոլինգին՝ առաջացնելով երկրպագուների բուռն արձագանքը սոցցանցերում: «Կրիշտիանու Ռոնալդուն հենց նոր վերջ տվեց Քրիս Սմոլինգի կարիերային», - կարծում է երկրպագուներից մեկը, որի գրառումը մեջբերել է The Sun-ը: 

«Ռոնալդուն փորձում է ապացուցել, որ Սուլշերը ճիշտ էր՝ վարձակալության տալով Սմոլինգին», - գրել է մեկ այլ երկրպագու:

«Սմոլինգը կարող է այլևս երբեք չխաղալ», - կարծում է մեկ ուրիշը:

«Յուվենտուսը», հավաքելով 48 միավոր, գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0