TotalFootball.am


14.01.20 00:47

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Ռեյնան տեղափոխվեց Անգլիա, «Միլանը» նոր դարպասապահ ունի


«Միլանի» իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան տեղափոխվեց «Աթոն Վիլլա»: Այս մասին հաղորդվում է անգլիական ակումբի պաշտոնական կայքում:

Բերմինգհեմյան ակումբը դարպասապահին վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Վիլայի» կազմում իսպանացին փոխարինել է Թոմ Հիթոնին, որը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել:

37-ամյա Ռեյնան Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 1 խաղի և բաց թողել 1 գոլ: Միլանյան ակումբի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի ամառ:

«Միլանը» իր հերթին պաշտոնապես հայտարարել է «Բորնմութի» բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչի տրանսֆերի մասին: Միլանցիները նույնպես վարձավճարով են վերցրել դարպասապահին, պայմանագիրը դարձյալ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Մրցաշրջանի առաջին հատվածում Բեգովիչը վարձավճարով խաղացել է ադրբեջանական «Քարաբաղում»՝ անցկացնելով 10 խաղ և բաց թողնելով 5 գոլ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0