TotalFootball.am


14.01.20 20:30

[ՎԻԴԵՈ] «Նապոլին» Ինսինյեի դուբլի շնորհիվ դուրս եկավ Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակիչ


Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Նապոլին» ընդունել է «Պերուջային»: Խաղը կայացել է «Սան-Պաոլո» մարզադաշտում և ավարտվել է 2-0 հաշվով:

26-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Պերուջայի» դարպասին: Հարվածն անվրեպ է իրացրել Լորենցո Ինսինյեն: 12 րոպե անց հարձակվողը 2-րդ 11-մետրանոցն է իրացրել և կրկնապատկել նեապոլիտանցիների առավելությունը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Պերոջայի» հարձակվող Պյետրո Յեմելլոն չի կարողացել իրացնել 11-մետրանոցը:

Այդպիսով, «Նապոլին» դուրս է եկել Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակիչ: Քառորդ եզրափակչում «Նապոլիի» մրցակիցը կլինի «Լացիո» - «Կրեմոնեզե» զույգի հաղթողը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0