TotalFootball.am


14.01.20 20:55

Պիկեն՝ Վալվերդեին. «Ինձ համար պատիվ էր ձեզ հետ աշխատելը»


«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն «Ինստագրամի» իր էջում հրաժեշտի գրառում է կատարել թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հասցեին, որը հեռացվել է ակումբի ղեկավարության որոշմամբ:

«Դուք հեռանում եք առաջատար թիմից, որն այս երկու տարում 2 անգամ հաղթել է Լա Լիգան: Ինձ համար պատիվ էր ձեզ հետ աշխատելը: Հուսով եմ՝ ձեզ մոտ ապագայում ամեն ինչ լավ կդասավորվի: Կյանքում միշտ հաճելի է հանդիպել այնպիսի մարդկանց, ինչպիսին դուք եք: Ամուր գրկում եմ, միստեր», - գրել է Պիկեն:

Վալվերդեն «Բարսելոնան» գլխավորել էր 2017 թվականին: Նրա գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթն ու Սուպերգավաթը: Չեմպիոնների լիգայում կատալոնացիները դուրս են մնացել պայքարից 1/4 եզրափակչից և կիսաեզրափակչից՝ պարտվելով համապատասխանաբար «Ռոմային» ու «Լիվերպուլին»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0