TotalFootball.am


14.01.20 21:57

Հայտնի է Սետյենի մարզչական շտաբը «Բարսելոնայում»


Հայտնի է դարձել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի մարզչական շտաբը:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ Սետյենի մարզչական շտաբում լինելու են «Բետիսում» և «Լաս Պալմասում» նրա հետ աշխատած մարզիչները:

Այսպիսով՝ մարզչի օգնականը «Բարսելոնայում» կլինի 38-ամյա Էդեր Սարաբիան: Ֆիզպատրաստության մարզիչը լինելու է 45-ամյա Ֆրան Սոտոն, իսկ դարպասապահների մարզիչը՝ Ջոն Պասուկան:

Հիշեցնենք, որ Կիկե Սետյենը «Բարսելոնայի» հետ 2,5 տարվա պայմանագիր է ստորագրել՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով նախօրեին ղեկավարության կողմից հեռացված Էռնեստո Վալվերդեին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0