TotalFootball.am


14.01.20 23:36

«Լացիոն» ջախջախիչ հաղթանակով Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչում է


Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լացիոն» ընդունել էր «Կրեմոնեզեին»: Խաղն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4-0:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Լացիոյի» պաշտպան Պատրիսիո Գաբբարոնը: 26-րդ րոպեին կիսապաշտպան Մարկո Պարոլոն կրկնապատկեց հռոմեացիների առավելությունը: Երկրորդ խաղակեսում՝ 58-րդ րոպեին, հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց «Կրեմոնեզեի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Չիրո Իմոբիլեն: 89-րդ րոպեին էլ աչքի ընկավ Բաշտուշը:

Այսպիսով, «Լացիոն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա «Նապոլին», որն ավելի վաղ ավարտված խաղում հաղթել էր «Պերուջային»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0