TotalFootball.am


15.01.20 01:53

[ՎԻԴԵՈ] Լուկակուի դուբլն «Ինտերին» օգնեց դուրս գալ Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակիչ


Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կալյարիին»: Խաղն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Արդեն 1-ին րոպեին խաղի հաշիվը բացել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն: 22-րդ րոպեին կիսապաշտպան Բորխա Վալերոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Լուկակուն դուբլ ձևակերպեց: 72-րդ րոպեին «Կալյարիի» կիսապաշտպան Կրիստիան Օլիվան խփեց իր թիմի հեղինակության գնդակը: 8 րոպե անց միլանյան թիմի պաշտպան Անդրեա Ռանոկկիան ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը:

Այսպիսով, «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակիչ: «Ներաձուրիների» մրցակիցն այդ փուլում կլինի «Ատալանտա» - «Ֆիորենտինա» զույգի հաղթողը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0