TotalFootball.am


15.01.20 13:00

Մեսսի. «Ռոնալդուի հետ մրցակցությունը յուրահատուկ էր ու կպահպանվի հավերժ»


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչն էր բացառիկ դարձնում իր մրցակցությունը Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Հիշեցնենք՝ Մեսսին ու Ռոնալդուն մրցակցում էին Իսպանիայի առաջնությունում, երբ պորտուգալացին խաղում էր Մադրիդի «Ռեալում»:

«Դա առանձնահատուկ մրցակցություն էր, որը կպահպանվի հավերժ: Հեշտ չէ երկար ժամանակ պահպանել որոշակի մակարդակ: Մենք խաղում էինք թիմերում, որոնցում պահանջվում էր շատ բան: «Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմերն են:

Մենք երկար տարիներ հավասար ենք եղել, ու կարծում եմ՝ դա կպահպանվի միշտ: Անհատական մակարդակում դա շատ հաճելի մրցակցություն էր: Կարծում եմ՝ մարդկանց նույնպես դուր էր գալիս հետևել դրան, ում էլ որ նրանք երկրպագեին: Երբ Ռոնալդուն խաղում էր «Ռեալում», մեր խաղերը միշտ յուրահատուկ էին ստացվում: Հիմա այդ ժամանակներն անցել են, մենք ավելի շատ փորձ ունենք և պետք է առաջ նայել», - Մեսսիի խոսքերն է մեջբերել DAZN-ը:

Հիշեցնենք, որ 2008-ից 2017 թվականներին Մեսսիից ու Ռոնալդուից բացի ոչ ոք «Ոսկե գնդակ» չի նվաճել: 2019 թվականին արգենտինացին նվաճեց կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0