TotalFootball.am


15.01.20 13:48

[ԱՂԲՅՈՒՐ] Նոյերը կարող է լքել «Բավարիան». դարպասապահով իտալական գրանդ է հետաքրքրված


«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը կարող է լքել մյունխենյան ակումբը արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է France Football-ը՝ Նոյերը սառն է արձագանքել այն նորությանը, թե ամռանը «Բավարիային» է միանալու «Շալկեի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը: Երբ «Բավարայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը զրուցել է Նոյերի հետ այն թեմայով, թե արդյոք պատրաստ է նա հաջորդ մրցաշրջանում հրաժարվել 15 խաղից հօգուտ ապագա թիմակցի, Մանուելն անդրդվելի է եղել. «Ոչ մի դեպքում: Քանի դեռ այստեղ եմ, խաղալու եմ յուրաքանչյուր խաղում՝ անկախ մրցաշարից և նույնիսկ ընկերական խաղերում»:

Սպասվում է, որ Նոյերը, որը դեռ վերջերս պատրաստ էր երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, հիմա չի շտապի նոր պայմանագիր ստորագրել: 33-ամյա դարպասապահի որոշումն իր ապագայի վերաբերյալ, ըստ լուրերի, կախված է այս մրցաշրջանում թիմի հաջողություններից և այն բանից, թե ով կմարզի «Բավարիան» հաջորդ մրցաշրջանում:

France Football-ի տեղեկություններով՝ եթե Նոյերը որոշի լքել «Բավարիան», առաջարկների պակաս չի ունենա: Ընդ որում, նշվում է, որ «Յուվենտուսը» կլինի այն ակումբների թվում, որոնք կփորձեն Նոյերին իրենց թիմ հրավիրել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0